Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է

Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է
23.09.2019 | 11:49

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»։


Ավելի վաղ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկացրել էր shamshyan.com-ը։ Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ին որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, որ բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ